1140 թվականի դեկտեմբերի 21-ին Կոնրադ 3-րդ Հոհենշտաուֆենը պաշարել էր Վայնսբերգ ամրոցը.
Հիացած ու միաժամանակ զայրացած պաշտպանվող վայնսբերգցիների արիությամբ՝ Կոնրադ 3-րդը հրամայում է քաղաքը գրավելիս ոչնչացնել արական սեռի բոլոր ներկայացուցիչներին, իսկ կանանց թույլ տալ հեռանալ` տանելով իրենց հետ այն ամենաթանկը, որ կարող են սեփական ուսերին տանել:
Պաշարված ամրոցից կանայք դուրս եկան` իրենց ուսերին տանելով սեփական ամուսիններին, իսկ Կոնրադ 3-րդը պահպանեց տղամարդու իր խոստումը` թույլ տալով կանանց անարգել հեռանալ` տանելով «այն ամենաթանկագինը»:
Այս` կանացի անսահման սիրո ու տղամարդու խոստման պահպանման կարևորության մասին իրական դեպքն արձանագրված է Կելնյան թագավորական ժամանակագրության մեջ:
Վահե Գրիգորյան